anahit-manasyan-bant

Ազատությունից զրկման հարցը բազմաթիվ հարցեր է առաջացնում. ՄԻՊ-ը՝ Արտուր Օսիպյանի մասին | aravot.am

aravot.am ՀՀ ՄԻՊ-ը իր մանդատի շրջանակում պատրաստվում է խոսել Նիկոլ Փաշինյանի հետ վերջինիս և Արտուր Օսիպյանի միջև միջադեպի և դրանից հետո տեղի ունեցած իրադարձությունների շուրջ, հատկապես որ Օսիպյանն ասել է, որ մինչև ներողություն չխնդրի, հացադուլը չի դադարեցնելու:

Այս մասին Կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը:

«ՄԻՊ գործառույթների մեջ չի մտնում Հայաստանում հացադուլ հայտարարած անձանց պահանջների բավարարումը կամ դրան նպաստելը: ՄԻՊ-ի գործառույթների մեջ է մտնում հացադուլ հայտարարած անձանց հետ կապված հացադուլի վարման՝ պետության կողմից ընթացքին հետևելը և անհրաժեշտության դեպքում նաև համապատասխան խախտումներն արձանագրելը: Հացադուլ հայտարարած յուրաքանչյուր անձի համար իր դեպքը իրապես առանձնանում է, բոլորի համար է դա առանձնացող»։

Հարցին՝ Արտուր Օսիպյանը քաղբանտարկյա՞լ է, Մանասյանը հետևյալը նշեց. «Ազատությունից զրկման հարցը այս անձի պարագայում բազմաթիվ հարցեր է առաջացնում, որովհետև բազմիցս եմ խոսել թե՛ խափանման միջոց կալանքի կիրառման մասին, թե՛ նաև խոսքի ազատության սահմանները խախտելու պարագայում քրեական պատասխանատվության գործիքների կիրառման մասին… Հիմա հնարավորություն կունենանք փաստաթղթերին ծանոթանալու, որպեսզի հասկանանք, թե, օրինակ, տարբեր մարմիններ ինչ են հիմքում դրել՝ մարդուն վերաբերելի տարբեր հանգամանքների հետ կապված: Խնդրի վերաբերյալ ապագայում եմ խոսելու»։

Հարցին՝ հետևո՞ւմ է Փաշինյանի աջակիցների հրապարակային խոսքին, որոնք լի են սեռական բնույթի հայհոյանքներով՝ ուղղված ընդդիմադիրներին, լրագրողներին, քաղաքական գործիչներին, ՀՀ ՄԻՊ-ը նշեց, որ մշտադիտարկում են բոլոր քաղաքական ուժերի կողմից օգտագործված խոսույթը, մշտադիտարկման արդյունքները ցույց են տալիս, որ դա համատարած բնույթ է կրում, ինչը խնդրահարույց հետևանքներ է ունենում: Նա ձեռնպահ մնաց նախընտրական փուլում անուններ նշելուց։

Հիշեցնենք, որ կալանքում գտնվող Արտուր Օսիպյանը 17 օր է հացադուլ է իրականացնում և հայտնել է, որ հացադուլից դուրս չի գա այնքան ժամանակ, մինչև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրեն «փախած» անվանելու և իր արժանապատվությունը վիրավորելու համար ներողություն չխնդրի։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն