lvqzawh8voqy4b9j8vgdcqnrvayvsnw7cex7q8t8

2026 թվականի ամառային զորակոչը կմեկնարկի հունիսի 8-ին

Հայաստանի կառավարությունն ընդունել է «Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2026 թվականի ամառային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին» որոշում, որով սահմանվում է  զորակոչի կազմակերպման ու անցկացման գործընթացը, դրա շրջանակներում ստեղծվող մարմինները, զորակոչի ապահովման ուղղությամբ գործողությունների շրջանակը:

Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից:

«Ըստ այդմ՝  2026 թ. հունիսի 8-ից մինչև օգոստոսի 15-ը ներառյալ հայտարարվել է ՀՀ արական սեռի քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ամառային զորակոչը։

Որոշմամբ նախատեսվում է զորակոչի շրջանակներում ԶՈՒ համալրման ժամկետը սահմանել 2026 թ. հունիսի 29-ից մինչև օգոստոսի 15-ը, իսկ պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողների զորացրումն իրականացնել 2026 թ. հունիսի 24-ից մինչև օգոստոսի 15-ը ներառյալ»,- նշված է Կառավարության տարածած հաղորդագրության մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն