4hpmpjn93pqgbese

ՏԸՀ անդամներին արգելվում է նախընտրական քարոզչության կազմակերպումն ու իրականացումը. ԿԸՀ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հերթական անգամ հիշեցնում է, որ եռաստիճան ընտրական հանձնաժողովների անդամներին արգելվում է նախընտրական քարոզչության կազմակերպումն ու իրականացումը։

«Ընտրական օրենսգիրքը չի արգելում ՏԸՀ անդամներին լինել կուսակցական, սակայն երբ վերջիններս նշանակվում են որպես ընտրական հանձնաժողովի անդամ, որևէ կերպ իրավունք չունեն կազմակերպել և իրականացնել նախընտրական քարոզչություն, այդ թվում՝ սոցիալական հարթակներում։

ՏԸՀ անդամները քարոզչական բովանդակությամբ հրապարակումները պետք է հեռացնեն սոցիալական իրենց հարթակներից»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ news.am-ը գրել էր, որ տեղամասային ընտրական հանձնաժողովների մի խումբ անդամներ օրենքի խախտմամբ մասնակցում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզարշավին: Լրատվական նաև ներկայացրել էր նշված անձանց անուն, ազգանունները և լուսանկարները քարոզչություն իրականացնելիս, ինչպես նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից տրված հանձնաժողովի անդամի լիցենզիայի համարանիշերը:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն