l-0x28wh-1800x1048z-0-4367

Վահագն Խաչատուրյանը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին է հանձնել պետական բարձր պարգևը

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին և նրան հանձնել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանը։ Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից:

«Վարչապետի միջնորդությամբ նախագահի համապատասխան հրամանագրի համաձայն՝ Հանրապետության տոնի առթիվ, հայրենիքին մատուցած ակնառու ծառայությունների, երկարամյա անխոնջ գործունեության և նվիրումի համար Մհեր Գրիգորյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով։

Հանրապետության նախագահը շնորհավորել է Մհեր Գրիգորյանին բարձր պետական պարգևի արժանանալու կապակցությամբ և մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ»,- նշված է հաղորդագրությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն