l-0x0wh-786x458z-1-24

ՌՈ-ն սահմանային անցակետերում իրականացնում է ծառայություն զինապարտ քաղաքացիներին հաշվառելու, զորակոչելու նպատակով. ՊՆ

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը, «Ռազմական ոստիկանության մասին» օրենքով վերապահված լիազորությունների շրջանակում, իր առջև դրված խնդիրների կատարումն ապահովելու համար, ներառյալ ՀՀ սահմանային անցակետերում, իրականացնում է ծառայություն՝ նպատակ ունենալով աջակցել զինվորական կոմիսարիատներին՝ զինապարտ քաղաքացիներին զինվորական հաշվառման վերցնելու, պարտադիր զինվորական ծառայության զորակոչելու և պահեստազորային պատրաստության միջոցառումներին ներգրավելու գործընթացում:

Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

Ավելի վաղ լրատվամիջոցները գրել են, որ վարժական հավաքներին մասնակցելու ծանուցագրեր են հաձնվում ՌԴ-ից Հայաստան եկող տղամարդկանց, և ռազմական ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացնում սահմանային կետերում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն