103027181_0_131_1280_851_1920x0_80_0_0_f3991a76e44dd204a5711224da125ad1.jpg

Մեր երկիրը զնդանն է նետված, բանալին հանձնված է Ադրբեջանին․ Ադրանիկ Թևանյանի ուղերձը ընթերցեց նրա կինը

Կալանավորված ԲՀԿ անդամ Անդրանիկ Թևանյանի կինը՝ էլմիրան Ազատության հրապարակում կայացած ԲՀԿ-ի հանրահավաքի ժամանակ ընթերցեց ամուսնու ուղերձը ՔԿՀ-ից․

«Հարգելի հայրենակիցներ, ես, ինչպես և մյուս քաղբանտարկյալները, շինծու մեղադրանքով կալանավորվել եմ։ Մենք բոլորս ենք կալանքի տակ, բայց առաջին հերթին, պետք է մտահոգվենք թիվ մեկ կալանավորի՝ Հայաստանի ճակատագրով։

Մեր երկիրը զնդանն է նետված, ու բանալին հանձնված է Ադրբեջանին, որի տեղական դրածոն բռնապետի դեր է կատարում։ Երբ կալանավորված է Հայաստանը, որևէ մեկս չի կարող ազատ լինել, մենք պետք է ազատագրական պայքար մղենք։ Մեզ բաժանել են պառակտել են, թուլացրել են, որպեսզի տիրեն ու հայրենազրկեն։ Մենք պետք է միավորվենք, ուժեղանանք և հաղթենք»,- նշված է Թևանյանի նամակում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն