factor.am Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հուլիսին աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա։ Այս մասին հայտնել է Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը՝ Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակում կայացած «Ռուսաստան-Ադրբեջան» նիստում, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։
«Քաղաքական երկխոսության առումով, պետությունների ղեկավարների մակարդակով երկխոսության հետ մեկտեղ, պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն առաջիկայում՝ հուլիսին, ռուսական կողմի հրավերով աշխատանքային այց կատարի Մոսկվա»,- ասել է նա։
Նա ընդգծել է, որ սա «կարևոր հանգրվան կլինի Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություններում»։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում