shantnews.am Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում երկրի հարավում Իսրայելի կողմից իրականացված օդային հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 10 մարդ։ Եվս 59 քաղաքացիական անձ վիրավորվել է և տեղափոխվել հիվանդանոցներ։
«Մարտի 2-ին ռազմական էսկալացիայի սկսվելուց ի վեր մահացածների ընդհանուր թիվը հասել է 3526-ի, վիրավորներինը՝ 10733-ի», – ասվում է նախարարության կողմից քաղաք տարածած հայտարարության մեջ։
Հայտարարված հրադադարի ռեժիմին հակառակ, իսրայելական ինքնաթիռներն ու անօդաչու թռչող սարքերը անընդհատ հարձակվում են Նաբաթիե նահանգի բնակավայրերի վրա։ Առողջապահության նախարարությունը նշել է, որ զոհերի և վիրավորների թիվը կարող է աճել մինչև օրվա վերջ։