qyfhhrp0eppdzys5ozjxbwzlfenjff8nnwcrvolu

ԿԸՀ նախագահի գնահատմամբ՝ թեժ և դինամիկ քարոզարշավի գործընթացում էական խնդիրներ չեն արձանագրվել | armenpress.am

armenpress.am Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանի դիտարկմամբ՝ բավականին դինամիկ մթնոլորտում ընթացող նախընտրական քարոզչության գործընթացում լուրջ խնդիրներ չեն արձանագրվել։

Վահագն Հովակիմյանը նշեց, որ ԿԸՀ-ի աշխատանքները նախընտրական քարոզչության փուլում բաժանված են եղել երկու հիմնական ուղղությունների՝ ընտրությունների կազմակերպչական գործընթացների իրականացում և քարոզարշավի ընթացքում ի հայտ եկող խնդիրներին ու թերություններին արձագանքում։

«Քարոզարշավին մասնակցում է 18 քաղաքական ուժ։ Բոլորն ակտիվորեն օգտագործում են քարոզչական գործիքները, խոսույթը բավականին սուր է, պայքարը՝ թեժ, սակայն այս պայմաններում արձանագրված խնդիրները հիմնականում տեխնիկական բնույթի են»,- ասաց ԿԸՀ նախագահը։

Նրա խոսքով՝ առավել հաճախ հանդիպող խախտումները կապված են քարոզչական պաստառների՝ չնախատեսված վայրերում փակցման հետ։ Թեև նախորդ տարիների համեմատ նման դեպքերը նվազել են, սակայն  դեռևս շարունակում են արձանագրվել։

Անդրադառնալով վարչական ռեսուրսի չարաշահման վերաբերյալ խոսակցություններին՝ Հովակիմյանը պարզաբանեց, որ Ընտրական օրենսգիրքը վարչական ռեսուրսի չարաշահում է համարում այն դեպքերը, երբ հանրային պաշտոն զբաղեցնող անձը քարոզչության նպատակով օգտագործում է իրեն ի պաշտոնե տրամադրված ռեսուրսները կամ ազդեցություն է գործադրում ենթակաների վրա՝ նրանց պարտադրելով մասնակցել քաղաքական միջոցառումների։

«Եթե պետական կամ համայնքային ծառայողը սեփական նախաձեռնությամբ աշխատանքային ժամին մասնակցում է քարոզչական միջոցառման, ապա դա վարչական ռեսուրսի չարաշահում չէ, այլ աշխատանքային պարտականությունների չկատարում, որի գնահատականը պետք է տա տվյալ աշխատակցի ղեկավարը»,-պարզաբանեց նա՝ շեշտելով, որ վարչական ռեսուրսի հնարավոր չարաշահման վերաբերյալ դիմումներն անմիջապես ուղարկվում են դատախազություն՝ իրավական գնահատական տալու համար։

Հովակիմյանի խոսքով՝ քարոզարշավի ընթացքում ԿԸՀ ստացած դիմումների մոտ 80 տոկոսը վերաբերել է ընտրական ցուցակներին և հաշվառման տվյալների ճշգրտմանը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն