screenshot-2026-06-05-131634

Չի բացառվում, որ երեկվա բանավեճի մասնակիցներից որևէ ուժի հանեն ընտրապայքարից․ Մարուքյան | factor.am

factor.am «Չի բացառվում, որ երեկվա բանավեճի մասնակիցներից որևէ քաղաքական ուժի հանեն ընտրապայքարից»,- այս մասին այսօր ԱԺ-ի մոտ քարոզարշավի ժամանակ ասաց ԼՀԿ վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանը։

«Առավոտից սկսվել են լայնամաշտաբ ձերբակալություններ և երեկ Փաշինյանը ասում էր մի քանի ուժերի, որ բազմիցս քննարկել ենք՝ ինչպես պետք է ինչ-որ ուժերի հանել ընտրապայքարից։ Բայց ասում է՝ ես ձեզ ասել եմ, որ ես չեմ անելու, դուք գնացեք դիմեք ԿԸՀ։ Ասում է, որ ես անեմ, ասելու են դու վախեցար, նրանք էլ էնտեղ արդարանում են, թե ո՞նց դիմենք»,- ասաց Էդմոն Մարուքյանը։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովից Factor.am-ին տեղեկացրին, որ մինչ այս պահը ընդդիմադիր ուժերին ընտրություններին մասնակցելու հնարավորությունից զրկելու վերաբերյալ գրավոր դիմում հանձնաժողովը չի ստացել։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն