ishkhan-saghatelyan

Ադրբեջանի զորքերը ՀՀ տարածքից պետք է դուրս գան, թշնամու պահանջով Սահմանադրություն չենք փոխելու. Սաղաթելյան | aravot.am

aravot.am  «Ընտրարշավի ողջ ընթացքում եղել ենք բոլոր մարզերում ու քաղաքներում, մեկ խնդիր ենք ունեցել մեր առջեւ՝ հանրությանը փաստերով ու օրինակներով բացատրել, որ այս իշխանությունը ազգային անվտանգության սպառնալիք է:

Այս իշխանությունը պետք է հեռացնել, այլ ոչ թե նոր հնարավորություն տալ երկիրը նոր փորձանքների տանելու համար».- այսօր «Հայաստան» դաշինքի ամփոփիչ նախընտրական հավաքի ժամանակ ասաց պատգամավորի թեկնածու, ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

Ըստ նրա՝ իրենք ժողովրդին կախարդական փայտիկ չեն խոստանում, բայց ասում են. «Մենք գիտենք բոլոր խնդիրների լուծման բանալին եւ լուծելու ենք: Մենք ասում ենք՝ միասին կարող ենք ստեղծել անվտանգ ու մրցունակ պետություն, որտեղ հայ մարդը կլինի պաշտպանված, իսկ քաղաքացին արժանապատիվ ու բարեկեցիկ»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն