cbcply1piqnewoms

Երեկ մենք տեսանք, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը. Նարեկ Կարապետյան (վիդեո) | news.am

news.am Երեկ մենք տեսանք, ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը. հավասարակշռությունը կորցնելով, այդ մարդը հայտարարեց, որ Ղարաբաղյան հակամարտությունը չի լուծվել, քանի որ Մինսկի խմբի երեք երկրները, որոնց մեջ Ֆրանսիան և Ամերիկայի Միացյալ Նահանգները, թույլ չէին  տալիս, որ հակամարտությունը խաղաղ լուծվի։ Այս մասին հայտարարել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Դուք պատկերացնո՞ւմ եք այս մարդը ինչ պրոբլեմներ կբերի, ինչքան ճակատագրեր կխեղի իր այս մոտեցումով, և դրա պատճառով մենք պետք է փոխենք մեր երկրի առաջնորդին, պետք է ունենանք լուրջ առաջնորդ, պետք է ունենանք այնպիսի առաջնորդ, որ մեր հարևան երկրի ժողովուրդը և առաջնորդները մեզ կատակով չվերաբերվեն, մեզ որպես մեմ չվերաբերվեն, այլ վերաբերվեն որպես լուրջ երկիր։

Դա մենք անելու ենք իրար հետ։ Գնացեք ընտրության, գնա ընտրության իմ հայրենակից և բեր այդ փոփոխությունը, որպեսզի մեր երկիրը վերջապես ունենա կայուն և հավասարակշիռ առաջնորդ, իրար հետ»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն