news.am «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը գրում է, որ Երևանի Շենգավիթ վարչական շրջանում, ականատեսների վկայությամբ, «սադրիչն ավտոմեքենայով մխրճվել է քարոզարշավ իրականացնող «Բարգավաճ Հայաստան» և «Մայր Հայաստան» կուսակցությունների իրենց թիմակիցների բազմության մեջ»։
«Մենք ճշտում ենք դեպքի մանրամասները՝ զուգահեռ հորդորելով իրավապահ մարմիններին հնարավորինս սեղմ ժամկետներում պարզել կատարվածի բոլոր հանգամանքները»,- գրել է նա:
ԲՀԿ պատգամավորության թեկնածու Սոնա Աղեկյանը դեպքի վահրից տեսանյութ է հրապարակել՝ կասկած հայտնումելով, որ ՔՊ աջակիցների մեքենան է վրաերթի ենթարկել ընդդիմադիրներին:
«Սիրելի հայրենակիցներ, այս պահին նիկոլականները հենց այս մեքենայով սադրիչ էին ուղարկել, որը վրաերթի ենթարկեց մեր քարոզարշավի անդամներին և հեռացավ։ Ծանր վիրավորում են ստացել քարոզարշավի մեր անդամներից մի քանիսը, այս պահին բոլորին տեղափոխում ենք հիվանդանոց»,- հայտնել է նա: