q4xSLDk0f21RwpvFBT9QTVjxjJqX9BfNcVaGqpao

Հունգարիան արգելել է պարզեցված կարգով Հայաստանից և Վրաստանից աշխատանքային միգրանտների մուտքը | armenpress.am

armenpress.am Հունգարիայի նոր կառավարությունն արգելել է պարզեցված կարգով Հայաստանից, Վրաստանից և Ֆիլիպիններից աշխատանքային միգրանտների մուտքը և աշխատանքի ընդունումը։ Այս մասին հայտնում է DailyHungary-ն՝ վկայակոչելով կառավարության խոսնակ Վանդա Սոնդիի խոսքերը։

Նա հայտարարել է, որ այս որոշումը կայացվել է օտարերկրյա աշխատողների աշխատանքի ընդունման ընդհանուր ընթացակարգի վերանայման շրջանակներում։

«Որպես առաջին քայլ՝ ուժի մեջ է մտնում կառավարության որոշման փոփոխությունը, որի համաձայն՝ աշխատանքի ընդունման գործակալություններին թույլատրվել է արագացված ընթացակարգով զանգվածաբար աշխատողներ բերել երեք երկրներից։ Դրանք են Ֆիլիպինները, Վրաստանը և Հայաստանը։ Այսօրվանից սկսած՝ այս երեք երկրների աշխատողները այլևս չեն կարողանա պարզեցված ընթացակարգով մուտք գործել երկիր, իսկ արդեն այստեղ գտնվողների աշխատանքային թույլտվության երկարաձգման դիմումները կմշակվեն ընդհանուր ընթացակարգով»,-ասել է Սոնդին։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն