azatutyun.am Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) մամուլի խոսնակ Սեդա Ղուկասյանն «Ազատությանը» փոխանցել է, որ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու հարցով «Հանրապետություն» կուսակցության ներկայացրած դիմումը քննելու համար ԿԸՀ-ն հավանաբար այսօր նիստ կգումարի: Այն կանցկացվի դռնբաց:
Թե որ ժամին, Ղուկասյանը չի հստակեցրել:
Հիշեցնենք, որ ուղիղ եթերում վարչապետի հորդորից մի քանի ժամ անց «Հանրապետություն» կուսակցությունը դիմել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ) «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու հարցով:
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքից դեռ չեն արձագանքել: