n7scn3k8jvkdzrwo

Որ դեպքում ու ինչպես «Ուժեղ Հայաստանը» կարող է դուրս մնալ ընտրպայքարից | civilnet.am

civilnet.am «Հանրապետություն» կուսակցությունը դիմել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ պահանջելով անվավեր ճանաչել «Ուժեղ Հայաստանի» գրանցումը։ Նման որոշման համար, սակայն, օրենքը սահմանում է հստակ հիմքեր, ժամկետներ և ընթացակարգեր, որոնցից մի մասի դեպքում որոշողը ոչ թե ԿԸՀ-ն, այլ դատարանն է։

ՀՀ ընտրական օրենսգիրքը հստակ սահմանում է կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրական ցուցակների գրանցումն ուժը կորցրած ճանաչելու հիմքերն ու ընթացակարգը։ Ըստ այդմ՝ կուսակցության ընտրական ցուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ դիմում ներկայացնելու իրավունք ունի միայն ընտրություններին մասնակցող կուսակցությունը։ Այսինքն՝ «Հանրապետություն» կուսակցությունն իրավասու է նման դիմում ներկայացնել։

Համաձայն կարգավորումների՝ դիմումը պետք է ներկայացվի գրանցումն իրականացրած ընտրական հանձնաժողովին (ԱԺ ընտրությունների դեպքում՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ ԿԸՀ)՝ ոչ ուշ, քան քվեարկության օրվանից երկու օր առաջ՝ մինչև ժամը 18:00-ն։

Դրանից հետո ԿԸՀ-ն դիմումը քննարկում և որոշում է կայացնում հնգօրյա ժամկետում, բայց ոչ ուշ, քան քվեարկությանը նախորդող օրը՝ մինչև ժամը 12:00-ն։

Գրանցման անվավեր ճանաչում՝ ԿԸՀ-ի որոշման հիման վրա

Ընտրական օրենսգիրքը տարանջատում է այն դեպքերը, երբ ԿԸՀ-ն ինքնուրույն է կայացնում այդ որոշումը, և այն դեպքերը, երբ ԿԸՀ-ն պետք է դիմի դատարան։

Հանձնաժողովը ընտրական ցուցակի գրանցումն անվավեր է ճանաչում, եթե գրանցումից հետո հայտնի են դառնում փաստեր, որ կուսակցության (կուսակցությունների դաշինքի) վերաբերյալ ներկայացված փաստաթղթերը կեղծված են։

Բացի այդ, ԿԸՀ-ն իր որոշմամբ գրանցումն ուժը կորցրած է ճանաչում օբյեկտիվ և իրավաբանական փաստերի հիման վրա, եթե՝ ներկայացվել է ինքնաբացարկի մասին դիմում, կուսակցությունը լուծարվել է կամ գործունեությունը կասեցվել կամ արգելվել է, ինչպես նաև կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցությունների թիվը նվազել է երկուսից (օրինակ՝ անդամ կուսակցություններից մեկի դուրս գալու պատճառով)։

Գրանցման անվավեր ճանաչում՝ դատական ակտի հիման վրա

Եթե դիմումատու կուսակցությունը մրցակցի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու պահանջը հիմնավորում է ընտրական խախտումներով (քարոզչական կամ ֆինանսական), ապա ԿԸՀ-ն իրավունք չունի ինքնուրույն չեղարկել ցուցակը։

ԿԸՀ-ն պարտավոր է դիմել դատարան, և գրանցումն ուժը կորցրած կարող է ճանաչվել միայն դատարանի վճռով։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն