l-0x53wh-1280x745z-0-6141

Քննարկվել է Մեղրու և Բագրատաշենի ցամաքային անցակետերի վերակառուցման և տեխնիկական արդիականացման ծրագրերի ընթացքը

Այսօր Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՊԵԿ ենթակառուցվածքների և վարչական շենքերի կառուցման ու արդիականացման խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում ներկայացվել է Մեղրու և Բագրատաշենի ցամաքային անցակետերի վերակառուցման և տեխնիկական արդիականացման ծրագրերի ընթացքը։ Այս մասին հայտնում են ՊԵԿ-ից։

«Մասնավորապես, բարձրաձայնվել են շինարարական աշխատանքների ընթացքում առաջացած հիմնական խնդիրներն ու մտահոգությունները: Առավել խորքային հարցերի վերհանմամբ քննարկվել են դրանց լուծման հնարավոր տարբերակները՝ միաժամանակ կարևորվելով արդյունավետ և համակողմանի հաղորդակցության դերը։

Նիստում քննարկվել են նաև ՊԵԿ ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված այլ ծրագրեր, մասնավորապես՝ Երևանի և Սյունիքի մաքսային ու լոգիստիկ կենտրոնների կառուցման աշխատանքների ընթացքը։

ՊԵԿ նախագահը, ողջունելով ներկաներին, ընդգծել է ծրագրերի արդյունավետ համակարգման համար բոլոր շահագրգիռ կողմերի լիարժեք ներգրավվածության կարևորությունը։ Նա մատնանշել է, որ առավել տեսանելի և արդյունավետ արդյունքներ ապահովելու նպատակով անհրաժեշտ է հստակ սահմանել առաջիկա գործողությունների շրջանակը՝ միաժամանակ ապահովելով որոշումների ժամանակին ընդունումն ու դրանց հետևողական իրականացումը։

Հանդիպման ավարտին սահմանվել են առաջիկա անելիքներն ու ծրագրերի հաջորդ փուլերի իրականացման քայլերը»,- նշված է հաղորդագրությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն