photo_2026-06-05_22-36-03

Գագիկ Բեգլարյանը կալանավորվել է

Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանի որոշմամբ՝ Գագիկ Բեգլարյանը մեկ ամսով կալանավորվել է։ Տեղեկությունը Factor TV-ին հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։

Հիշեցնենք, որ  հունիսի 5-ի առավոտյան հայտնի դարձավ, որ տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը ձերբակալվել է։

«Նա մեղադրվում է պաշտոնեական լիազորությունների չարաշահման և առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման մեջ»,- փոխանցել էին կոմիտեից:

Իսկ ավելի վաղ Գլխավոր դատախազությունից էին հայտնել, որ Ազգային ժողովի հերթական ընտրությունների գործընթացի մեկնարկից առ այսօր դատախազները, հաստատված մեղադրական եզրակացությամբ, իրավասու դատարան են հանձնել ընտրական հանցագործությունների վերաբերյալ 13 քրեական վարույթ՝ 40 անձի վերաբերյալ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն