factor.am ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը մեկ ամսով կալանավորվեց։ Տեղեկությունը Factor TV-ին հայտնեց ՔԿ մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։
Նշենք՝ այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ Արմեն Աշոտյանը ձերբակալվել է Բրյուսովի անվան համալսարանի գույքի գործով։ Բացի նրանից, ձերբակալվել էր նաև Բրյուսովի անվան պետական համալսարանի նախկին ռեկտոր Գայանե Գասպարյանը։
Ըստ ՔԿ-ի՝ 2009-2016 թվականներին կրթության և գիտության նախարարի պաշտոնը զբաղեցրած Արմեն Աշոտյանը, համալսարանի ղեկավար կազմի ներկայացուցիչների, ինչպես նաև Գագիկ և Արտյոմ Խաչատրյանների հետ համագործակցությամբ, նպաստել է, որպեսզի Բրյուսովի անվան համալսարանին ամրացված և օտարման ոչ ենթակա գույքը փոխանցվի մասնավոր անձանց։
Ձերբակալման որոշումը կայացվել է շուրջ 200 մլն դրամ արժեքով գույքի նկատմամբ պաշտոնեական լիազորությունների չարաշահման և փողերի լվացման վարույթով։
Արփի Հակոբյան