factor.am Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպում անցկացրեց Ղազախստանի հավաքականի հետ։ Գրանցվեց 1:1 հաշիվը։
Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացած հանդիպման առաջին խաղակեսն ավարտվեց 0:0 հաշվով։
Խաղի հաշիվը 50-րդ րոպեին բացեց Գրոզնիի «Թերեկի» հարձակվող Մաքսիմ Սամորոդովը` առաջ մղելով Ղազախստանի հավաքականին։
3 րոպե անց դաշտի տերերը հավասարեցրին հաշիվը։ Հայաստանի հավաքականի պատասխան գոլը խփեց «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանը։
ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանի հավաքականը 106-րդն է, իսկ Ղազախստանը 110-րդ տեղում է։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում