civilnet.am Վարչական դատարանը հունիսի 6-ին մերժել է Մարատ Եգանյանի հունիսի 7-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների ընտրողների ցուցակում ընդգրկվելու հայցը։ Ավելի վաղ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը բեկանել է երեք արցախցիների հաղթական վճիռները Առաջին ատյանի քաղաքացիական դատարանում՝ արձանագրելով, որ նման վեճերը ենթակա են քննության բացառապես Վարչական դատարանում:
Վերաքննիչ դատարանի պատճառաբանությամբ՝ քաղաքացիական դատարանն իրավասու է քննել միայն ընտրողների ցուցակների ճշգրտման վերաբերյալ գործերը, մինչդեռ արցախցիների պահանջը հանրային-իրավական վեճ է, որը պետք է քննվի վարչական դատավարության կարգով:
Մարատ Եգանյանը, հետևելով Վերաքննիչի ուղղորդմանը, դիմել էր Վարչական դատարան, սակայն հունիսի 6-ին դատավոր Մհեր Պետրոսյանը մերժել է հայցի ընդունումը:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում