factor.am Արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում․ ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Լոռու մարզային վարչության փոխանցած տվյալների համաձայն՝ տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով գլխի և ձեռքերի շրջանում վնասվածքներ է ստացել գառնարած Արման Գալստյանը: Վերջինս, սակայն, հրաժարվել է շտապօգնության ծառայությունից և բժշկական միջամտությունից:
Ստեփանավանի համայնքապետաարանից հայտնում են, որ նախնական տվյալներով կարկտհարության հետևանքով սատկել է 6 ոչխար և 60 գառ, կորած է համարվում 4 ձիու քուռակ:
Տվյալների ճշգրտման աշխատանքները շարունակվում են։