Երեւանի 4/38 տեղամասի հանձնաժողովի անդամը դժգոհ է դրոշմանիշի որակից

Թեեւ քվեարկության մեկնարկից անցել է ընդամենը մեկ ժամ, սակայն արդեն որոշ արձանագրումներ են արվում։

Երեւանի 4/38 տեղամասը, որ տեղակայված է երաժշտական դպրոցում եւ ունի երկար աստիճաններ, առանց թեքահարթակի է՝ անմատչելի հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար:

Այս տեղամասում վնասված դրոշմանիշի դեպք է արձանագրվել, գրանցում է կատարվել մատյանում։ Չնայած վնասված դրոշմին՝ հանձնաժողովի նախագահը ընտրողի քվեարկության ծրարը համարել է վավեր։

Քվեատուփի պատասխանատուն դրոշմանիշերը ծրարներին փակցնում է ոչ թե ընտրողի ձեռքում, այլ դրանք հերթով վերցնելով ընտրողի ձեռքից. պատճառաբանությունն այն է, որ դրոշմանիշի որակը վատն է, առանց դիպչելու դժվար է փակցվում։

Այս տեղամասում ընտրելու իրավունք ունի 1266 անձ, 9:27-ի դրությամբ քվեարկել է 83 ընտրող։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն