1694959866

Ընտրողը քվեաթերթիկները ձեռքին դուրս եկավ տեղամասից, ապա վերադարձավ եւ ընտրեց | hetq.am

hetq.am Արտաշատի թիվ 12/7 ընտրատեղամասում Զոյա Զաքարյանը քվեախցում փորձում էր քվեարկել, բայց ասաց, որ իր նախընտրած թեկնածուի անունը չկա քվեաթերթիկների վրա։ Հանձնաժողովին ասաց, որ օգնության կարիք ունի։ Հանձնաժողովի նախագահ Անժելա Սահակյանն ասաց, որ իրենք օգնել չեն կարող, առաջարկեց դրսում գտնվող մարդկանց օգնությանը դիմել։ Զոյա Զաքարյանը քվեաթերթիկները ձեռքին դուրս եկավ սենյակից և քվեարկության եկած քաղաքացիներից մեկին խնդրեց գտնել իր նախընտրած թեկնածուի անունը, գտնելուց հետո վերադարձավ և կատարեց իր ընտրությունը։

Հանձնաժողովն այդ պահին արձանագրություն չկազմեց, նախագահ Անժելա Սահակյանն ասաց, որ օրվա ընթացքում ԿԸՀ-ից կճշտեն եւ կկազմեն։

12/7 ընտրատեղամասում  գրանցված 1725 ընտրողից ժամը 9;40- ի դրությամբ ընտրությանը մասնակցել է  118 ընտրող։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն