news.am Լիբանանի զինված ուժերի ղեկավար Ռոդոլֆ Հայքալը շաբաթ օրը մեկնել է Պակիստան, որտեղ բանակցություններ կվարի երկրի բանակի հրամանատար Ասիմ Մունիրի հետ, հայտնել է AFP-ն՝ հղում կատարելով բանակի հայտարարությանը։
Բանակի պաշտոնական հայտարարության մեջ նշվել է, որ այցը տեղի է ունենում պակիստանյան կողմի հրավերով և կրում է աշխատանքային բնույթ. «Ռոդոլֆ Հայքալը մեկնել է Պակիստանի Իսլամական Հանրապետություն իր պակիստանցի գործընկերոջ՝ ֆելդմարշալ Սայեդ Ասիմ Մունիրի հրավերով»։
AFP աղբյուրի տվյալներով՝ այցն անմիջականորեն կապված է ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածության կարգավորմանն ուղղված ավելի լայն դիվանագիտական ջանքերի հետ, քանի որ կողմերը բանակցում են Մերձավոր Արևելքում հակամարտության դադարեցման շուրջ։ Գործակալության զրուցակիցը նշել է, որ Պակիստանի դերը Վաշինգտոնի և Թեհրանի միջև միջնորդությունն է, իսկ Լիբանանը դիտարկվում է որպես քննարկվող տարածաշրջանային կարգավորման տարրերից մեկը։
Շարունակությունը սկզբնաղբյուր կայքում