«Շնորհապետական» կուսակցության վարչապետի թեկնածու Գուրգեն Սիմոնյանը մասնակցեց քվեարկությանը։ Լրագրողների հետ զրույցում նա ասաց՝ իրենք պատրաստ են հնարավոր երեք սցենարներին՝ և՛ հաջողություն գրանցելու և արտախորհրդարանական կարգավիճակում աշխատելու, և՛ խորհրդարանական կարգավիճակում աշխատելու, և՛ հաղթանակի։ Սիմոնյանը հնարավոր համարեց երեք սցենարներն էլ։
Գուրգեն Սիմոնյանի կարծիքով՝ իրենց՝ խորհրդարան անցնելու շանսերը շատ մեծ են: Ինչ վերաբերում է այլ ուժերի հետ համագործակցություններին, նա հիշեցրեց՝ հայտարարել են, որ նախկին երեք նախագահների ու ներկայիս վարչապետի քաղաքական ուժերի և «նրանց սպասարկող արբանյակ ուժերի» հետ կոալիցիան բացառվում է։