Երեւանի թիվ 9/23 ընտրական տեղամասում քվեարկության խցիկները տեղադրված են այնպես, որ կողքից նայելիս ամբողջությամբ տեսանելի է դրանց հետնամասը։
Հանձնաժողովի նախագահը «Ինֆոքոմի» թղթակցի հետ զրույցում ասաց, որ իրենք երեկ ստուգել են ու մտածված այդպես դրել քվեախցիկները, և քանի որ գործողությունը քվեախցիկի ներսում է կատարվում, ինչքան էլ կողքից նայեն, չեն կարող քվեաթերթիկները տեսնել։