Երեւանի Էրեբունի վարչական շրջանի 10/16 ընտրական տեղամասում ընտրողների երկար հերթ է գոյացել։ Ի տարբերություն այլ տեղամասերի՝ այստեղ տարածքն ավելի ընդարձակ է, ինչը հնարավորություն է տալիս պահել մեկգծանի հերթ։
Այս տեղամասում ընտրելու իրավունք ունի 1871 անձ, նրանցից 256-ն արդեն քվեարկել է։
Ինչպես հայտնում է «Ինֆոքոմի» թղթակիցը, տեղամասում երբեմն աղմկոտ է դառնում մանր փոքր պատճառով՝ տարեցները դժվարությամբ եմ կողմնորոշվում շատ սեղաններից որին մոտենալ, մոռանում են կտրոնը եւ այլն։ Հանձնաժողովի նախագահը փորձում է կարգավորել ընթացքը։
Երեւանի 3/24 ընտրական տեղամասում նկատվում է բարձր ակտիվություն է. մուտքի մոտ հերթեր են։
«Ինֆոքոմի» թղթակիցը հայտնում է, որ դռան մոտի հերթերը «կառավարում են» «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքի վստահված անձինք. սիրալիր ընդունում և ճանապարհում են ընտրողներին` «տատիկին կանչեք», «համեցեք ձախ, աջ»։ Երբեմն կանգնում են քվեախցիկի հետևում և ընտրողներին բացատրում՝ ինչ անել, երբեմն էլ լցված քվեաթերթիկների պարկը տեղափոխում են ոտքի տակից: Դռան մոտ հերթերի կառավարում երբեմն իրականացնում է նաև ՔՊ վստահված անձը:
Այս տեղամասի հանձնաժողովի նախագահը Կարինե Վանյանն է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։
Ժամը 11-ի դրությամբ այստեղ ընտրելու իրավունք ունեցող 1816 քաղաքացուց քվեարկությանը մասնակցել է 1816-ը։