Քվեարկեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։ Լրագրողի հարցին, թե արդյո՞ք հավաքական ընդդիմությունը շանս ունի իշխող ուժին հաղթելու, նա պատասխանեց՝ միանշանակ։
Ծառուկյանը, անդրադառնալով ներկայիս կառավարության քաղաքականությանը, նշեց․ «Էնքան ասեց խաղաղություն, մինչև վերջը բերեց Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմ։ Իսկ տնտեսական պատերազմն արդեն նշանակում է՝ եթե տնտեսություն չկա, պետություն չկա»։
Նա կրկին խոսեց Քրիստոսի արձանի մասին․ «Ինչքան մենք շուտ կարողանանք Քրիստոսի արձանը բացել, իմացեք, որ տարեկան 50-ից 100 միլիարդ փող է գալու, բոլորն էլ հարստանալու են, բոլորն էլ լավ են ապրելու, տուրիզմը զարգանալու է, ամեն մեկը աշխատանք է ունենալու, ներդրումներ են լինելու, և մեր երկիրը ծաղկելու է»։