photo_2026-06-07_12-42-29

Քվեարկել եմ հանուն Հայաստանի՝ ազգային ինքնության, պաշտպանված, անվտանգ, բարեկեցիկ երկրի․ Քոչարյան

«Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը քվեարկություն կատարեց Երևանի 7/3 ընտրատեղամասում․ «Քվեարկել եմ հանուն Հայաստանի՝ ազգային ինքնության, պաշտպանված, անվտանգ, բարեկեցիկ երկրի», – ասաց Քոչարյանը։

Հարցին, թե եթե ընդդիմության մեջ չստանան ամենաշատ ձայները, պատրաստ են իրենց ձայները տալ ամենաշատ ձայները հավաքած ուժին, Քոչարյանն ասաց․

«Մենք հայտարարել ենք, որ առավելագույն ձայներ ստացած քաղաքական ուժը իրավունք ունի առաջադրել իր վարչապետի թեկնածուին․ ակնհայտ է սա ինձ համար․ սա Սահմանադրությունից բխող հանգամանք է»։

Հարցին, որ եթե իրեն բավականաչափ քվե տան, ինչու քաղաքացիները պետք է հավատան, որ վաղվա Հայաստանը ավելի անվտանգ է լինելու քան այսօրվանը, Քոչարյանը պատասխանեց․ «Ինչու պետք է չհավատան։ Իմ ժամանակվա փորձը դառը չէ, քաղցր է։ 10 տարի անվտանգ երկիր է եղել։ Քաղաքացին անվտանգության մասին չի մտածել, մտածել է երկրի առաջնորդը։ Իսկ հիմա ամբողջ երկրով քննարկում են անվտանգային հարցերը։ Ինչի համար ենք ընտրել, կառավարություն, խորհրդարան»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն