factor.am Factor TV-ն ահազանգեր է ստացել, որ որոշ ընտրատեղամասերում օգտագործվող քվեարկության ծրարները թափանցում են, ինչի հետևանքով հնարավոր է տեսնել ներսում եղած քվաեաթերթիկի համարը։
Շենգավիթի 8/27 ընտրատեղամասում քվեարկած քաղաքացիներից մեկը Factor TV-ին տրամադրել է լուսանկար՝ պնդելով, որ ծրարի միջից երևում է քվեաթերթիկը և հնարավոր է հասկանալ, թե ում օգտին է քվեարկվել։
Factor TV-ի հարցմանն ի պատասխան՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից հայտնել են, որ օգտագործվող ծրարները նույնն են, ինչ նախորդ ընտրությունների ժամանակ, և վստահեցրել են, որ դրանք թափանցիկ չեն։