33333

Երեւանի թիվ 7/3 ընտրական տեղամասը ակնհայտորեն փոքր տարածքում է տեղակայված․ այստեղ բարդ է քվեարկության բնականոն ընթացքն ապահովելը

Երեւանի թիվ 7/3 ընտրական տեղամասը ակնհայտորեն փոքր տարածքում է տեղակայված։ Ինչպես հայտնում է «Ինֆոքոմի» թղթակիցը, այստեղ բարդ է քվեարկության բնականոն ընթացքն ապահովելը։

Թեեւ հանձնաժողովի նախագահը եւս այն կարծիքին է, որ տարածքի խնդիր կա, այդուհանդերձ ասում է, որ իրեն հաջողվում է ապահովել ընտրողների քվեարկության իրավունքը։

Ժամը 12:45-ի դրությամբ այս տեղամասում ընտրելու իրավունք ունեցող 1872 քաղաքացիներից 420-ը մասնակցել է քվեարկությանը։

Հերթ է նաև 7/2 ընտրատեղամասում։

Երեւանի 10/40 տեղամասում էլ քվեարկության իրավունք ունեցող 1849 անձանցից 262-ն արդեն մասնակցել է ընտրությանը։ Այս տեղամասում եւս պարբերաբար հերթեր են առաջանում, դրանք դժվար են կարգավորվում:

«Ինֆոքոմի» թղթակիցը փոխանցել է, որ տեղամասի գրանցամատյանում 2 արձանագրություն կա, երկուսն էլ կազմել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վստահված անձը։ Մասնավորապես, ըստ նրա, մի դեպքում ընտրատեղամասի մոտ հաճախակի հայտնվում է մի երիտասարդ, որն ընտրող չէ, իսկ մյուս դեպքում քաղաքացին, որն օգնել է ծնողին, քվեարկելիս վիճել է վստահված անձի հետ, որովհետև վերջինս նրան լուսանկարել է:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն