10,37 1

10/37 ընտրատեղամասում մուտքից սկսած կողային հատվածով երևում է քվեախցիկի հետնամասը

Երեւանի թիվ 10/37 ընտրատեղամասում մուտքից սկսած կողային հատվածով երևում է քվեախցիկի հետնամասը։ «Ինֆոքոմի» թղթակցի հետ զրույցում հանձնաժողովի նախագահն ասաց, որ սա միակ հարմար դիրքն է։ Նա վստահեցրեց, որ միշտ հետեւում են, որ հանկարծ բաց քվեարկություն չլինի։

Տեղամասում քվեարկելուց հետո քաղաքացիներից մեկը գոռաց «մահ թուրքին», ինչի վերաբերյալ հանձնաժողովի քարտուղարը նկատողություն արեց՝ չի կարելի, քաղաքացին էլ վրդովվեց ու նույնը կրկնելով դուրս եկավ ընտրատեղամասից:

Այս ընտրատեղամասում 1896 ընտրողից 544-ն արդեն մասնակցել է քվեարկությանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն