mycollages-2026-06-07t143525-713

Ընտրական գործընթացի ընթացքում ժամը 14:00-ի դրությամբ արձանագրվել է 6 կրկնաքվեարկության դեպք և 5 գաղտնիության խախտում. ՆԳՆ

ՀՀ ՆԳՆ տվյալներով՝ Ազգային ժողովի հերթական ընտրությունների շրջանակում հունիսի 7-ին՝ ժամը 14:00-ի դրությամբ, օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվել է 29 ահազանգ։ Արձանագրվել են կրկնաքվեարկության և քվեարկության գաղտնիության խախտման դեպքեր, որոնց մասով նյութերը փոխանցվել են նախաքննական մարմիններին, իսկ 6 անձ ձերբակալվել է։ Միաժամանակ շարունակվում են ստուգումները ստացված այլ տեղեկությունների և հրապարակումների վերաբերյալ։

«Հունիսի 7-ին՝ ժամը 14։00-ի դրությամբ, ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնի 112 հեռախոսահամարին և 87-67 թեժ գծին ստացվել է 29 ահազանգ։

Արձանագրվել է կրկնաքվեարկության՝ 6, քվեարկության գաղտնիության խախտման 5 դեպք, որոնցով կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Ձերբակալվել է 6 անձ։

Ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացված 121 տեղեկությունները ստուգման փուլում են։ Ստուգվում են նաև մամուլում և սոցիալական հարթակներում ընտրությունների վերաբերյալ հրապարակումները։
ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից կատարված աշխատանքները․

Ընտրողների լրացուցիչ ցուցակներում ընգրկվելու մասին դիմում ներկայացրել է 1326 անձ։ Ընտրություններին մասնակցելու համար համայնքներում ժամանակավորապես տրվող անձը հաստատող փաստաթուղթ (ձև 9) ստացել է 752 անձ։

ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում գործող «Զանգերի կենտրոնում» (84-22) ընտրությունների կազմակերպման և անցկացման վերաբերյալ ստացվել է 820 զանգ։

ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության բաժիններում և ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակներում խորհրդատվություն է տրամադրվել 316 քաղաքացու»,- ասվում է հաղորդագրությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն