Երեւանի 9/27 տեղամասում խախտում է գրանցվել. ընտանիքի անդամներից մեկը մյուսին ուղղորդել է՝ ում ընտրել՝ ցույց տալով համապատասխան քվեաթերթիկը։ Ինչպես հայտնում է «Ինֆոքոմի» թղթակիցը, «Ուժեղ Հայաստան» դաշինքի վստահված անձը նկատել ու բարձրաձայնել է խախտման մասին։
Նույն տեղամասում հանձնաժողովի նախագահը հայերեն կարդալ չիմացող ընտրողին հարցրել է՝ ո՞ւմ է ուզում ընտրել, ու բոլորին տեսանելի ձեւով մատնանշել է համապատասխան ուժի թվանշանը։
Ի պատասխան «Ինֆոքոմի» թղթակցի հարցի՝ հանձնաժողովի նախագահն ասել է, թե դա ընտրախախտում չի համարում, այլ պարզապես օգնել է։ Նշենք, որ հանձնաժողովի անդամները իրավունք չունեն օգնելու նման կարիք ունեցող ընտրողներին։