Երեւանի 9/58 ընտրական տեղամասում քվեախցիկներն իրար շատ մոտ են տեղադրված։ Ընտրողները դժգոհություն են հայտնել, որ մեկը մյուսի քվեարկությունը կարող է տեսնել դրա պատճառով։
«Հանգիստ կարող ես նայել՝ ով ում ա ընտրում, որը սխալ ա, պետք ա էնպես դասավորեն, հետ ու առաջ, կամ անկյունում դնելով, [որ տեսանելի չլինի]․․․»,- Infocom-ի թղթակցին ասաց ընտրողներից մեկը։
Մինչդեռ հանձնաժողովի նախագահը մեկնաբանեց, որ այլ կերպ դասավորելու հնարավորություն չկա՝ տարածքը փոքր է, խցիկները հետ դնելու դեպքում մոտ կգտնվեն պատուհաններին։ Նշենք, որ քվեախցիկներից մեկի կողքին նաեւ դուռ կա, որը թեեւ բանալիով փակ է, սակայն արտաքինից կնքված չէ։
Այս տեղամասում քվեաթերթիկների վրա պատահաբար ջուր է թափվել։ Տեղամասում գտնվող երեխաներից մեկը ինքնաբերաբար փորձել է հավաքել դրանք, սակայն հանձնաժողովի նախագահը թույլ չի տվել։ Քիչ անց քարտուղարն ինքը հավաքել է թրջված քվեաթերթիկները։
Երեւանի 9/59 ընտրական տեղամասի տարածքն այնքան փոքր է, որ հանձնաժողովի անդամները փորձել են երկրաչափական մոտեցմամբ լուծել խնդիրը. երեք քվեախցիկներն այնքան մոտ են տեղադրված, որ մեկից դուրս եկողը կարող է մյուսի քվեարկությունը տեսնել։
«Ինֆոքոմի» թղթակիցը հայտնել է նաև, որ քվեախցիկներից մեկի կողքին էլ դուռ կա, որը թեեւ փակ է բանալիով, սակայն արտաքինից կնքված չէ։