1694959866-1

Ընտրողների ցուցակում ընդգրկվելու պահանջով դատարան է մուտքագրվել 21 գործ. Դատական դեպարտամենտ

ՀՀ դատական դեպարտամենտի մամուլի ծառայությունը հայտնում է, որ ընտրական իրավունքը վերականգնելուն և ընտրողների ցուցակում ընդգրկվելուն վերաբերող գործերով տարբեր մարզերի դատարաններում և Երևանում ընդհանուր առմամբ մուտքագրվել է 21 դատական գործ։ Գործերը վերաբերում են քաղաքացիների պահանջներին՝ ընտրական ցուցակներում ընդգրկվելու վերաբերյալ։

«Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ 2 դատական գործ՝ ընտրողների ցուցակում ընդգրկելու պահանջի մասին:

Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ 6 դատական գործ՝ ընտրողների ցուցակում ընդգրկելու պահանջի մասին.

Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ 2 դատական գործ՝ ընտրողների ցուցակում ընդգրկելու պահանջի մասին.

Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ 2 դատական գործ՝ ընտրողների ցուցակում ընդգրկելու պահանջի մասին.

Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ 1 դատական գործ՝ ընտրողների ցուցակում ընդգրկելու պահանջի մասին.

Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ 1 դատական գործ՝ ընտրողների ցուցակում ընդգրկելու պահանջի մասին.

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան՝ 7 դատական գործ»,-ասված է հաղորդագրության մեջ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն