magate

Կիևը դիմել է ՄԱԳԱՏԷ-ին Չեռնոբոլի ԱԷԿ-ի միջուկային վառելիքի պահեստին ռուսական հարվածի հարցով | factor.am

factor.am  Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) X սոցցանցում գրել է, որ Ուկրաինան տեղեկացրել է «այսօր վաղ առավոտյան Չեռնոբիլի ատոմակայանի մեկուսացման գոտում գտնվող մշակվող վառելիքի կենտրոնական  պահեստի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման» մասին, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Գրառումը պարունակում է որոշ լրացուցիչ մանրամասներ, որոնք Ուկրաինայի իշխանությունները հրապարակայնորեն չեն բացահայտել։

«Հարվածը զգալի վնաս է հասցրել օբյեկտի վառելիքի ընդունման շենքին, այդ թվում՝ ճակատային մասին, պատուհաններին և դռներին, իսկ պայթյունի ալիքը նաև վնասել է մոտակա շենքերը։ Չեռնոբիլի ատոմակայանի ՄԱԳԱՏԷ-ի թիմը շուտով կայցելի տեղանք՝ հետևանքները ստուգելու համար»,- նշվում է գրառման մեջ։

ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին հայտարարել է, որ միջադեպը խորապես մտահոգիչ է, հատկապես այն պատճառով, որ այն տեղի է ունեցել մեծ քանակությամբ միջուկային նյութեր պահող օբյեկտում, որը գտնվում է վնասված շենքից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն