art-2

Նուբարաշեն ՔԿՀ-ում ընտրություն է կատարել Արտուր Օսիպյանը | hetq.am

hetq.am Քիչ առաջ Նուբարաշեն ՔԿՀ-ում ընտրություն է կատարել Արտուր Օսիպյանը։

Արդեն 21 օր Օսիպյանը հացադուլի մեջ է։  Հարցին, թե ինչպես է իրեն զգում, պատասխանել է՝ հոյակապ։ ՔԿՀ աշխատակիցները չթույլատրեցին նրան այլ հարցեր տալ։

Նա ձերբակալվել է 2026թ․ մայիսի 18-ին Նիկոլ Փաշինյանի հետ վիճաբանությունից հետո, երբ քարոզարշավի ժամանակ մոտեցել էր վարչապետին և քննադատել նրան։ Նիկոլ Փաշինյանը կոշտ բառապաշարով հակադարձել էր Օսիպյանին․ «… Ռադդ քաշի, համբալի մեկը: «Արտուր Օսիպյանն եմ», գլուխդ պատին ես տվել, գնայիր զոհվեիր մեր էրեխեքի տեղը: «Արտուր Օսիպյանն եմ», թալանչի անասուններ: Դու խի՞ ես կենդանի, որ մի հատ էլ հինգ հազար զոհի մասին ես խոսում, ա՛յ տականք»,- ասել է վարչապետ Փաշինյանը:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն