արայիկ հարությունյանն

Շատ լավ ենք գնահատում ընտրությունների ընթացքը․ Արայիկ Հարությունյան

Ընդհանուր առմամբ մենք շատ լավ ենք գնահատում [խմբ․- ընտրությունների] ընթացքը, այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, պատգամավորի թեկնածու, ներկայում վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։

Հարությունյանը չհամաձայնեց լրագրողի այն դիտարկման հետ, որ իրավապահները վերջին պահին գործողություններ են իրականացնում ընդդիմադիրների շրջանակում։ Նա նշեց՝ քարոզարշավի ընթացքում էլ բազմաթիվ ձայնագրություններ են հրապարակվել ընտրակաշառքի դեպքերի վերաբերյալ․ «Ընտրակեղծարարաներն ըտենց մի բնավորություն ունեն՝ նախապատրաստելու գործընթացները, իսկ կաշառքները բաժանելու վերջին օրերին եւ վերջին ժամերին։ Եթե չեմ սխալվում՝ արդեն մի քանի տասնյակ գործ կա հարոցված, 200 ձերբակալված անձ։ Ձեր պնդումը՝ որ իրավապահները վերջին պահին են գործում, իրականությանը չի համապատասխանում»,- նշեց Հարությունյանը։

Նրա խոսքով՝ սոցիոլոգիական հարցումները, մթնոլորտը վկայում են այն մասին, որ ընդդիմադիրների վիճակը նախանձելի չէ, եւ նրանց վերջին օրերի հռետորաբանությունը վկայում է այն մասին, որ նրանք «իրենց պարտության հիմքերն են փորձելու գտնել քարոզչական ապատեղեկատվության հորձանուտի մեջ»։

Իսկ պատգամավորի թեկնածու Արուսյակ Ջուլհակյանը հավելեց՝ փորձում են խափթարել ոչ թե ընտրական պրոցեսը, այլ «ընտրակաշառքի միջոցով իշխանության զավթման փորձը»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն