Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ դիտորդական առաքելությունը հայտարարություն է տարածել՝ ամփոփելով հունիսի 7-ին՝ 13։17 ընտրատեղամասերում տիրող իրավիճակի վերաբերյալ։
Դրանում նշվում է․
«31/42
Գրանցամատյանում Արաքսի Հարությունի Անանյանի անվան դիմաց ստորագրվել է այլ ընտրողի կողմից։ Հանձնաժողովի նախագահի կողմից արձանագրվել է, նշումներ դաշտում դրվել է երկրորդ ստորագրությունը կնիքով վավերացվել է։
31/39
ԱԺԲ֊ի վստահված անձ Պարսամյան Քյարամը բավական անհարգալից պահվածքով մտել է տեղամաս, գրանցվել է որպես վստահված անձ, բարձրաձայն հայտարարել է, որ միակ կարգին եւ լավ կուսակցությունը ԱԺԲ-ն է, ապա աղմկեց, որ ծրարները թափանցիկ են, կոպտելով հանձնաժողովի նախագահին, որը աշխատում էր պարզաբանել, թե ծրարը թափանցիկ չէ, ապա ընտրել ավարտելուց հետո աղաղակեց, որ բոլորը կեղտոտ ՔՊ֊ական են, եւ բարձրաձայն վիճաբանելով հանձնաժողովի նախագահի հետ, արագ ու ինքնակամ լքեց տարածքը։ Ներկա են եղել հանձնաժողովի բոլոր անդամները, ՔՊԿ, ԲՀԿ, «Միասնություն թեւեր» կուսակցությունների վստահված անձինք եւ ընտրողներ։
31/33
Ընտրողը ծրարի մեջ քվեաթերթիկը ծալված վիճակում պահելուց հետո, հանձնաժողովի զգուշացումից հետո այն բացել և ուղղել է՝ հրաժարվելով վերադառնալ քվեախցիկ։ Այնուհետև արագ տեղադրել է ծրարը քվեատուփի մեջ՝ փորձելով ապահովել քվեաթերթիկի անվավեր չճանաչվելը»։