000-A74D3G3

Իսրայելը հարվածել է Բեյրութին | azatutyun.am

azatutyun.am  Իսրայելի Զինված ուժերն այսօր հարվածներ են հասցրել Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի հարավային արվարձաններից մեկին՝ Դահիային։ Իրանամետ «Հեզբոլա» շարժման գլխավոր հենակետերից մեկը համարվող թաղամասի հրթիռակոծության առթիվ Իսրայելի կառավարությունը քիչ առաջ հանդես է եկել հրատապ հայտարարությամբ։

«Իսրայելի Պաշտպանության բանակի թիրախում են եղել ահաբեկիչների կենտրոնակայանները»,- նշված է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի և Պաշտպանության նախարար Իսրայել Կացի համատեղ հայտարարության մեջ։

Իսրայելական կողմը հայտարարում է, որ Բեյրութի հարավային շրջաններին հարվածի մասին որոշումը կայացվել է «Հեզբոլայի» կողմից Իսրայելի հյուսիսային շրջանների հրթիռակոծությունից հետո։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն