img_20260607_142349_772

Իսրայելում տարբեր քաղաքներում կրակոցների հետևանքով մեկ մարդ զոհվել է, հինգը՝ վիրավորվել | factor.am

factor.am Հունիսի 7-ի Իսրայելում մի շարք կրակոցներ են հնչել, որոնք իշխանությունները որակել են որպես «ահաբեկչական հարձակում»։ Վերջին տեղեկությունների համաձայն՝ մեկ մարդ զոհվել է, հինգը՝ վիրավորվել, գրում է Meduza-ն։

Հրաձգությունը տեղի է ունեցել Քոչավ Յաիր շրջանի բենզալցակայանում, ինչպես նաև Ցուր Իցհակ և Ցուր Նաթան քաղաքներում: Վիրավորներից երկուսը ծանր վիճակում են, իսկ երեքը՝ միջին ծանրության:

Reuters-ը հաղորդում է, որ կրակոցները տեղի են ունեցել Իսրայելի կենտրոնական շրջանի երեք տարբեր վայրերում՝ Արևմտյան ափին գտնվող պաղեստինյան Կալկիլիա քաղաքի մոտ:

Իսրայելի զինված ուժերի հաղորդմամբ՝ Քոչավ Յաիրում հարձակմանը մասնակցել է երկու մարդ։ Բանակը հայտնել է, որ կասկածյալները սպանվել են անվտանգության ուժերի կողմից։ Հարձակվողներից մեկը սպանվել է Ցուր Իցհակի մոտակայքում, իսկ մյուսը վիրավորվել է և փորձել փախչել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն