l-0x45wh-1200x700z-0-655

Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների ցուցակներում ընդգրկվելու պահանջով դատարան է մուտքագրվել 51 գործ

ՀՀ դատական դեպարտամենտի տվյալներով՝ Ազգային ժողովի ընտրությունների կապակցությամբ հունիսի 7-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, հանրապետության առաջին ատյանի դատարաններ մուտքագրվել է 51 դատական գործ։ Գործերի մեծ մասը վերաբերում է ընտրողների ցուցակներում ընդգրկվելու պահանջներին, ընդ որում՝ ամենաշատ դիմումները գրանցվել են Երևանում և Շիրակի մարզում։

​07.06.2026 թվականին ժամը 17:00-ի դրությամբ մուտքագրված գործերի քանակը.

​Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ 3

դատական գործ՝ ընտրողների ցուցակում ընդգրկելու պահանջի մասին.

Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ 11

դատական գործ՝ ընտրողների ցուցակում ընդգրկելու պահանջի մասին.

Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ 6

դատական գործ՝ ընտրողների ցուցակում ընդգրկելու պահանջի մասին.

Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ 3

դատական գործ՝ ընտրողների ցուցակում ընդգրկելու պահանջի մասին.

Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ 1

դատական գործ՝ ընտրողների ցուցակում ընդգրկելու պահանջի մասին.

Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ 1

դատական գործ՝ ընտրողների ցուցակում ընդգրկելու պահանջի մասին.

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական

դատարան՝ 26 դատական գործ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն