civilnet.am «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը ահազանգել է Ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) հրապարակած ընտրողների թվերի միջև առկա տարբերության մասին։ Ըստ նրա՝ հունիսի 6-ին ՆԳՆ-ն հայտնել է՝ ՀՀ-ում ընտրողների ընդհանուր թիվը 2 մլն 485 հազար 851 է, մինչդեռ ԿԸՀ-ի հրապարակած ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների թիվը 2 մլն 503 հազար 996 է։
«Այս տվյալների միջև առկա է շուրջ 18 հազար ընտրողի տարբերություն, ինչը չի կարող աննկատ մնալ […]: Հարց է առաջանում՝ ովքե՞ր են այդ հավելյալ հազարավոր ընտրողները, որտեղի՞ց է առաջացել այս տարբերությունը և ինչո՞վ է պայմանավորված այն»,-գրել է նա։
Թվերի համադրում և իրական պատկերը
Հունիսի 6-ի տվյալներով՝ ՆԳՆ հրապարակած ընտրողների ցուցակում ընդգրկված է 2 մլն 485 հազար 851 ընտրող, մինչդեռ ԿԸՀ-ի հրապարակած վերջնական ընտրացուցակներում ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը կազմում է 2 մլն 505 հազար 102։
ԿԸՀ-ում հունիսի 7-ին ընտրացուցակների ճշգրտման տվյալները ներկայացնելիս ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը ևս նշել է, որ վերջնական ցուցակներում ընտրողների թիվը հասել է 2 մլն 505 հազար 102-ի։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում