1lurer.am Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ընտրատեղամաս է գնացել դստեր ուղեկցությամբ։ «Ես ընտրության եմ եկել, որպեսզի իմ աղջիկը և բոլոր երեխաները կարողանան ապրել ազատ, ապահով ու հարուստ երկրում»,-Երևանի 9-ի 21-րդ ընտրատեղամասում քաղաքացիական իր պարտքը կատարելուց հետո լրագրողներին ասել է Սիմոնյանը։ Նա բացառել է հետընտրական որևէ զարգացում, նշել, որ քարոզարշավի ընթացքից շատ գոհ է մնացել։ Թույլ չեն տալու քաղաքական որևէ ուժ ընտրողների քվեն ստանա կեղծումների ու կաշառքի միջոցով:
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ ընտրություններից հետո քաղաքական լարվածություն կամ բողոքի ակցիաներ չեն լինի։ Նրա խոսքով՝ ընդդիմությունը չունի բավարար հանրային աջակցություն և արդեն գիտակցում է իր պարտությունը։
Լրագրողների հետ զրույցում Սիմոնյանը պնդել է, որ որոշ քաղաքական ուժեր փորձում են ընտրակաշառքի միջոցով ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա։
«Գիտեն, որ իրենք ընտրող չունեն, դրա համար ստիպված են փող բաժանել, բայց ես վստահ եմ, որ իրենք արդեն գիտակցել են, որ շատ ուժեղ պարտվելու են և միասին կարող են իրենք դադարել զբաղվել քաղաքականությամբ։ Ընդամենը 7-8 տարի առաջ մենք պայքարում էինք, որ իշխանությունը փող չբաժանի, հիմա պայքարում ենք, որ ընդդիմությունը փող չբաժանի»,- ասել է նա։
ԱԺ նախագահի խոսքով՝ ընտրակաշառքի դեպքերի նկատմամբ իրավապահների արձագանքը խիստ է լինելու։
«Այդ կապիկներին՝ կապիկների համար նախատեսված վանդակներում ենք պահելու, իրենք գնալու են վանդակ հենց ընտրություններից հետո։ Օրենսդրական նախաձեռնություններն արդեն շրջանառության մեջ են դրված․ ընտրակաշառք տալու և բաժանելու համար նախատեսված պատժաչափերը խստացվելու են։ Այնպես որ, թող շատ վախենան»,- հայտարարել է Սիմոնյանը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում