«Անկախ դիտորդ» դաշինքն այցելել է 1830 տեղամաս, ինչը կազմում է տեղամասերի ընդհանուր թվի գրեթե 92%-ը։ Խախտումներ արձանագրվել են շուրջ 800 տեղամասում կամ դիտարկված տեղամասերի 44%-ում։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց դաշինքի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը։
Խախտումների պատկերը․ դիտարկված տեղամասերի 7%-ում՝ ընթացակարգային, 6%-ում՝ գաղտնիության հետ կապված, 6%-ում՝ գաղտնիության խախտման չհասցրած, բայց դրա ռիսկը ստեղծող, բանավեճ կամ լարված մթնոլորտ՝ 3%-ում, և քարոզչության դրսևորումներ՝ 3%-ում։
Խախտումների հեղինակների պատկերը․ մոտ 7․5%-ը՝ տեղամասային ընտրական հանձնաժողովներ, մոտ 1%-ը՝ ոստիկանության ծառայողներ, մոտ 7․8%-ը՝վստահված անձինք, և մոտ 9․5%-ը՝ ընտրողներ։
Այն դեպքերում, երբ որ հնարավոր է լինում իդենտիֆիկացնել խախտման հեղինակի կուսակցական պատկանելիությունը, [պատկերը] հետևյալն է․ 39%՝ «Ուժեղ Հայաստանը», 29%՝ ՔՊ, 9%՝ «Հայաստան» դաշինք, և մոտ 8%՝ ԲՀԿ։