«Կասկածներ ունեմ, որ պարտվելու դեպքում փորձելու են բախումներ անել․ մենք ամեն քվեն ատամներով պահելու ենք»․ Դավիթ Ղազինյան | aravot.am

«Կասկածներ ունեմ, որ պարտվելու դեպքում փորձելու են բախումներ անել․ մենք ամեն քվեն ատամներով պահելու ենք»․ Դավիթ Ղազինյան | aravot.am

aravot.am  «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամ Դավիթ Ղազինյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հարցին, որ Դատախազությունը ԿԸՀ դիմումներ է ներկայացրել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորության մի շարք թեկնածուների նկատմամբ քրգործեր հարուցելու եւ ազատությունից զրկելու համաձայնություն տալու վերաբերյալ։

«Չեմ պատկերացնում ուղղակի աբսուրդի աստիճանը։ Դատարանի վճռի նմանվող այդ հաղորդագրությունները նորմալ չեն, իրավական համակարգի կազմաքանդում է դա կոչվում։ Եվ ամենակարեւորը՝ տվյալներ են տալիս, որոնք բացարձակ չեն համապատասխանում իրականությանը։ Համոզված եմ՝ նաեւ կալանքի միջնորդություն կլինի, ամեն ինչ պարզ է»,- ասաց նա։

Ղազինյանն ասաց, որ իր բնակարանը դատարանի որոշմամբ են խուզարկել, նշեց, որ «շնորհքով են ներխուժել»․ «Բայց այստեղ էլ եմ խախտում տեսնում, իմ կարծիքով՝ նախաքննական մարմինը խաբել է դատարանին, որովհետեւ իմ ունեցած ինֆորմացիայով՝ անգամ խուզարկության համար պետք է լիներ ԿԸՀ անձեռնմխելիության հաղթահարման որոշում։ Խուզարկությունից հետո ոչ մի բան չեն տարել մեր տանից, փնտրում էին կրիչներ, ինչ-որ ցուցակներ՝ ընտրակաշառքի վերաբերյալ»։

Անդրադառնալով իրավապահների հրապարակած ձայնագրությանը՝ Դավիթ Ղազինյանն ասաց․ «Մարդիկ շատ դեպքերում փորձում են կայանալ՝ ինչ-որ անուններ տալով։ Նախ, այդ կինը, որը խոսում է՝ իմ ինֆորմացիայով այդտեղի մաքրուհին է։ Երեւի մի երեք-չորս անգամ եմ եղել այդ շտաբում, ձայնագրության մասին խոսեմ՝ իբրեւ թե ես բերել եմ, տվել եմ 1 մլն 400 հազար դրամ, ասել եմ՝ կաշառքի փող է։ Լավ է, չեն ասում, որ ասել եմ՝ հանկարծ ուրիշ բանի վրա չծախսեք, սա մաքուր կաշառքի փող է։ Մի քիչ աբսուրդ է, էլի։ Եթե գաղտնալսել են, ես էլ այդտեղ եղել եմ, ապա ինչո՞ւ իմ խոսացածը չեն հրապարակում։ Իմ խոսացածը եթե հրապարակեն, ոչ միայն իմ գործը կփլվի, այլ իրենց ասած չակերտավոր բոլոր ընտրակաշառքների գործերը։ Ընդհանրապես այս ժամանակահատվածում կոնկրետ մեր ուժի հետ կապված ընտրակաշառքի դեպք չի հայտնաբերվել, այսինքն՝ չի եղել մարդ, որ գա ասի՝ ինձ տվեցին իքս գումար, ասացին՝ կգնաս, ձայնդ կտաս»։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն