ՀՀ դատական դեպարտամենտը ներկայացրել է հունիսի 7-ի ժամը 20:00-ի դրությամբ ընտրությունների կապակցությամբ առաջին ատյանի դատարաններ մուտքագրված գործերի քանակը։
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ դատական դեպարտամենտից, Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է մուտքագրվել 3 դատական գործ՝ ընտրողների ցուցակում ընդգրկելու պահանջի մասին:
Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ 11 դատական գործ՝ ընտրողների ցուցակում ընդգրկելու պահանջի մասին:
Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ 6 դատական գործ՝ ընտրողների ցուցակում ընդգրկելու պահանջի մասին:
Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ 4 դատական գործ՝ ընտրողների ցուցակում ընդգրկելու պահանջի մասին:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում