2026 թվականի փետրվարի 7-ից մինչ օրս ընտրական բնույթի հանցագործությունների դեպքերով նախաձեռնվել է 115 քրեական վարույթ: Այս մասին տեղեկացնում են Հակակոռուպցիոն կոմիտեից:
Նշված վարույթներից 61-ով՝
ձերբակալվել է 214 անձ,
քրեական հետապնդում է հարուցվել 237 անձի նկատմամբ,
17 մեղադրյալի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Մեղադրյալներից 91-ի նկատմամբ ընտրվել են անազատության հետ կապված խափանման միջոցներ, այդ թվում՝
50-ի նկատմամբ՝ կալանք,
41-ի նկատմամբ՝ տնային կալանք։
102-ի նկատմամբ ընտրվել են այլընտրանքային խափանման միջոցներ:
Միայն հունիսի 7-ին քրեական հետապնդում է հարուցվել 33 անձի նկատմամբ, որոնցից 28-ը ձերբակալվել են: